Արայիկ Հարությունյանը պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել է Հրազդանի կիրճում ծառահատման հնարավոր դեպքի վրա
13:54, 23 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հրազդանի կիրճում շաբաթօրյակին մասնակցելու ժամանակ արձանագրել է մտահոգիչ պատկեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում են հատված փայտեր:
«Հրազդանի կիրճում շաբաթօրյակի ժամանակ այսպիսի պատկեր արձանագրեցի։ Մեծ քանակությամբ փայտ, որն, ըստ այստեղ ինձ հանդիպած մի երիտասարդի, ով մշտապես մարզվում է տարածքում, հատվում է հենց Հրազդանի կիրճում։ Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Նա հրավիրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի ուշադրությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում