Հասարակական

«Հայաստանի խուլերի միավորում» կազմակերպությանը արտոնություն կտրամադրվի գույքահարկի գծով

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի խուլերի միավորում» կազմակերպությանը արտոնություն կտրամադրվի գույքահարկի գծով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի խուլերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն կտրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը նշեց, որ «Հայաստանի խուլերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, Կենտրոն վարչական շրջանի Կողբացի, 69 հասցեում գտնվող շինության 2018 թվականի գույքահարկի գումարը կազմում է երեք միլիոն յոթ հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր յոթանասունմեկ դրամ: «Հայաստանի խուլերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահը դիմել է օրենքով սահմանված կարգով գույքահարկի գծով արտոնություն ստանալու խնդրանքով` պատճառաբանելով, որ 2017 թվականից որոշ խնդիրների հետ կապված խաթարվել են կազմակերպության բնականոն աշխատանքները»,-ասաց նա:

Ավագանու օրակարգում ընդգրկված որոշումն ընդունվեց ավագանու անդամների ձայների 27 կողմ, 5 դեմ համամասնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում