Բռնցքամարտիկներ Գրիգորյանը և Հովսեփյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում են
17:20, 16 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի կանանց թիմի անդամներ Անուշ Գրիգորյանը և Անի Հովսեփյանը դուրս եկան Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում վայրկյաններ առաջ Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին եւ դուրս եկավ եզրափակիչ: Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Անի Հովսեփյանը ևս հաղթեց սլովակ մրցակցին եւ դուրս եկավ եզրափակիչ:
Ավելի վաղ` Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը կիսաեզրափակչում պարտվեց Շոտլանդիայի ներկայացուցչին` դառնալով բրոնզե մեդալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում