Միջազգային

Յունկերը եւ Մեյը համաձայնության եկան իռլանդական սահմանի վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող միջոցի շուրջ

2 րոպեի ընթերցում

Յունկերը եւ Մեյը համաձայնության եկան իռլանդական սահմանի վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող միջոցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը համաձայնեցրել են փոփոխությունները Եվրամիությունից երկրի դուրս գալու համաձայնագրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը:

Փոփոխությունները վերաբերում են Իռլանդիա կղզու սահմանի հարցին: Դրա շուրջ տարաձայնությունները կապված Էին այն բանի հետ, որ Եվրամիության իշխանություններն առաջարկում Էին տարածաշրջանը պահպանել Եվրամիության ընդհանուր շուկայի եւ մաքսային գոտու կազմում, սակայն Լոնդոնը չԷր համաձայնում: Նոր փաստաթղթերը կհավաստեն Եվրամիության հրաժարումը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ ազատ սահմանի ապահովման պաշտպանիչ մեխանիզմի օգտագործումից, ինչպես նաեւ կհաստատեն մինչեւ 2020 թվականը խնդրի լուծման այլընտրական տարբերակ գտնելու կողմերի ձգտումը:

Երաշխիքները ձեւակերպված են վեց կետից բաղկացած հռչակագրի տեսքով, որի տեքստը պետք Է կցվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու 585-Էջանոց համաձայնագրին, որը համաձայնեցվել Է դեռ անցյալ տավա վերջին, բայց տակավին հավանություն չի ստացել Մեծ Բրիտանիայի կողմից:

Հավելենք, որ մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերստին քվեարկելու Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում