Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնաթողությունը չի փոխի ԱՄՆ-ի քաղաքականությունն այդ երկրի նկատմամբ. Փոմպեո

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնաթողությունը չի փոխի ԱՄՆ-ի քաղաքականությունն այդ 
երկրի նկատմամբ. Փոմպեո

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը չի փոխի քաղաքականությունն Իրանի նկատմամբ, անկախ այն բանից՝ պաշտոնաթող կլինի արդյոք այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն:

«Մեր քաղաքականությունն անփոփոխ կմնա, իրանական ռեժիմը պետք Է գործի այնպես, ինչպես նորմալ երկրում Է, եւ հարգի իր ժողովրդին»,- գրել Է դիվանագետն իր Twitter-ում:

Նա նշել Է. «Մենք ուշադրություն դարձրել ենք հրաժարականի վերաբերյալ հաղորդագրությանը: Տեսնենք՝ կստացվի արդյոք: Ամեն դեպքում, նա (Ջավադ Զարիֆը) եւ Հասան Ռոուհանին (Իրանի նախագահը) կոռումպացված կղերական մաֆիայի դրածո անձինք են: Մեզ հայտնի Է, որ բոլոր վերջնական որոշումներն ընդունում Է Խամենեին (այաթոլլա Խամենեին՝ Իրանի հոգեւոր առաջնորդը)»:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լույս փետվրվարի 26-ի գիշերը հայտարարել Է, որ թողնում Է իր պաշտոնը:

«Շատ շնորհակալ եմ Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին ու նրա իշխանություներին վերջին 67 ամսվա ընթացքում ցուցաբերած մեծահոգության համար: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու եւ ծառայության ընթացքում ունեցած թերությունների համար»,- գրել Է Զարիֆն իր Instagram-ում:

Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հերքել Է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, թե Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին ընդունել Է ԱԳ նախարարի հրաժարականը:

«Հրապարակված լուրերն այն մասին, թե հանրապետության նախագահն ընդունել Է Զարիֆի հրաժարականը, վճռականորեն մերժվում են»,- գրել Է Վայեզին իր Twitter-ում: Իրանի օրենսդիր մարմնի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ երկրի խորհրդարանը փետրվարի 26-ին քննարկելու Է Զարիֆի հրաժարականը: «Իրանական խորհրդարանը փետրվարի 26-ի նիստի ընթացքում կքննարկի Զարիֆի պաշտոնաթողության հարցը»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Զարիֆի օգնական Աբաս Մուսավին ավելի վաղ հայտարարել Է, որ Իրանի ԱԳ նախարարության աշխատակիցները տեղյակ չեն նախարարի պաշտոնաթողության եւ դրա հնարավոր պատճառների մասին: Հավելենք, որ Զարիֆը Իրանի ԱԳ նախարարությունը գլխավորել Է 2013 թվականի օգոստոսից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am