Աղետի դրություն Է հայտարարվել Կոլումբիայի եւ Վենեսուելայի սահմանին
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի՝ Վենեսուելային սահմանակից Կուկուտա քաղաքի շրջանում փետրվարի 13-ին աղետի դրություն Է սահմանվել հարեւան երկիր փետրվարի 23-ին պլանավորված մարդասիրական օգնության առաքումն սկսելու կապակցությամբ սպասվող խնդիրների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Noticias de Cucuta պորտալը նշում Է որ այժմ տեղական իշխանություններն ավելի շատ գործիքներ կունենան արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար, որոնք կարող են ստեղծվել օգնության առաքման սկսվելուց հետո, որն առայժմ կուտակվում Է Կուկուտայում:
Ինչպես հայտնել Է Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, փետրվարի 23-ից օգնությունը կսկսի ստացվել Վենեսուելայում: ԱՄՆ-ն արդեն հայտարարել Է Կուկուտա մարդասիրական օգնության իրերի առաջին խմբաքանակի ժամանման մասին, որը մատակարարվում Է Վենեսուելայի ժողովրդի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում