Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հնդկաստանից ԱՄՆ թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ղազախստանում

Հնդկաստանից ԱՄՆ թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել 
Ղազախստանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական Air India ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Նյու Դելի-Չիկագո չվերթի ժամանակ արտակարգ վայրէջք է կատարել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ղազախստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայություններին: 

«Ինքնաթիռը տեղական ժամանակով 07:30-ին արտակարգ վայրէջք է կատարել Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային օդանավակայանում: Պատճառը ուղևոր կանանցից մեկի ինքնազգացողության կտրուկ փոփոխությունն էր: Նրա մոտ ասթմայի նոպա էր սկսվել: Ուղևորը երկու ազգականների ուղեկցությամբ փոխադրվել է քաղաքային հիվանդանոց»,- գրված է հաղորդագրությունում:

Չվերթն իրականացնող Boeing 777 ինքնաթիռում եղել են 341 ուղևորներ ու անձնակազմի 19 անդամները:

«Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային օդանավակայանում Air India ավիաընկերության օդանավին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն: Ինքնաթիռը Աստանայի օդանավակայանից շարունակել է դեպի Չիկագո իր թռիչքը տեղի ժամանակով 12:30-ին»,- հայտնել են մամուլի ծառայությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am