Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելու Փաշինյանի ջանքերին. Ջոն Բոլթոն

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելու Փաշինյանի 
ջանքերին. Ջոն Բոլթոն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 23-ին ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Երեկ (խմբ.՝ հունվարի 23-ին) ես զանգահարեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու վերանշանակման կապակցությամբ և ողջունելու հայ ժողովրդին դեկտեմբերին տեղի ունեցած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելու նրա ջանքերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Բոլթոնը:

Հեռախոսազրույցի մասին ավելի վաղ գրառում էր կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե՛ պարոն Բոլթոնը, թե՛ ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»,- գրել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am