Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարի 4-րդ տուրում
07:28, 13 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է անպարտելի մնալ Լոնդոնի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՖԻԴԵ-ի լոնդոնյան դասական բաց մրցաշարի (London chess classic FIDE open) 4-րդ տուրում Մելքումյանի հակառակորդը Անգլիայի ներկայացուցիչն էր: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ Մելքումյանը կես միավորով է հետ մնում առաջատարից, որոնք ունեն 4-ական միավոր:
Հեղինակավոր մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում