Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ
11:48, 1 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը արտագնա խաղում մրցեց «Էրցգեբիրգե ԱՈւԷ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մեկնարկային կազմում էր, դարձավ գոլային փոխանցման հեղինակ, սակայն փոխաինվեց 85-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը 8-րդ տեղում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում