1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քիմ Քարդաշյանն ու Շերը Հայաստան գալու ցանկություն են հայտնել

Քիմ Քարդաշյանն ու Շերը Հայաստան գալու ցանկություն են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) միմյանց հետ Հայաստան գալու ցանկություն են հայտնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նրանք ասել են «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի (KUWTK) ժամանակ:

Քարդաշյանն իր ընկերուհիների հետ գնացել էր Լաս Վեգաս՝ Շերի համերգին: Ելույթից հետո երգչուհին միացել էր Քարդաշյանին և միմյանց տեսնելուց հետո նրանք գրկախառնվել են և Շերը սկսել է գովել Քիմին իր հագուստի համար:

Քիմը հագնվել էր Շերի կերպարներից մեկի նման և երգչուհին գնահատել է ռեալիթի շոուների աստղի աշխատանքները:

«Ես այս ամենը կարել եմ երեկ՝ երեք տարբեր բաճկոններ իրար հետ համադրելով: Իմ երազանքներից է տեսնել քո զգեստապահարանը»,- նշել է Քարդաշյանը:

Զգեստների թեմայից շեղվելով՝ նրանք անդրադարձել են հայերին և Քիմն ասել է, որ շատ բարձր է գնահատում լեգենդար երգչուհու արածները հայ համայնքի համար:

«Ես ցանկանում եմ հետ գնալ Հայաստան»,- ասել է Շերը, և Քիմը համաձայնել է նրան՝ ասելով, որ ինքն էլ է ցանկանում գալ Հայաստան և առաջին իսկ հնարավորության դեպքում կընկերակցի նրան:

«Մենք կարող ենք միասին գնալ այնտեղ: Ես շատ եմ ուզում գնալ Հայաստան, ինձ այժմ դա շատ անհրաժեշտ է»,- եզրափակել է Շերլին Սարգսյանը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]