ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
1 րոպեի ընթերցում

Եվրամիության նոր առաքելությունը Հայաստանում կսկսի աշխատանքը՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նա նշել է, որ Հայաստանը և Մոլդովան բախվում են արտաքին հարկադրանքի։
«Նախորդ շաբաթ ԵՄ-ն հայտարարեց Հայաստանին տնտեսական աջակցության խոշոր փաթեթի մասին՝ ռուսական ճնշմանը դիմակայելու հարցում օգնելու նպատակով։ Նախարարներն այսօր հավանություն տվեցին, որ ԵՄ նոր առաքելությունը սկսի իր աշխատանքը տեղում»,- ասել է Կալասը։
Նրա խոսքով՝ ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանի իշխանություններին կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։