Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
1 րոպեի ընթերցում

Ելենա Վարդազարյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
Թատրոնից նշել են, որ Ելենա Վարդազարյանը տարիների մասնագիտական փորձով և բարձրարվեստ կատարողական մշակույթով նշանակալի ներդրում է ունեցել թատրոնի ստեղծագործական գործունեության մեջ։
«Շնորհավորում ենք Ելենա Վարդազարյանին պատասխանատու նշանակման առթիվ և մաղթում ստեղծագործական նոր ձեռքբերումներ ու հաջողություններ»,- ասված է թատրոնի հաղորդագրության մեջ։
Կարդացեք հոդվածը` Русский