Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ. Մեսչյան

Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ. Մեսչյան

 ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կարծում է, որ մայրաքաղաքի ամենամեծ խնդիրներից մեկը ապօրինի շինարարությունն ու հողազավթումներն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը Մեսչյանն ասաց, որ քաղաքի ճարտարապետական տեսքի հետ կապված խնդիրները լուծելի են, ուղղակի ժամանակ է պետք:

 «Ես շատ լավ գիտեմ, թե ինչից պետք է սկսեմ և ուր պետք է գնամ»,-ասաց նա՝ հավելելով, որ Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ: «Երևաննախագծի» և այլ պատկան մարմինների հետ ես ուզում եմ ծրագիր մշակել, որով Երևանի կենտրոնը կստանա հատուկ կարգավիճակ, և ես կունենամ որոշակի լծակներ: Պետք է վերջ դնել պուճախային աշխատանքին և սկսել աշխատել միասին»,-ասաց նա: Այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ապօրինի շինարարություն կատարել, Արթուր Մեսչյանը կոչ արեց չանել այդ քայլը: «Այն գործիքակազմը, որ ես ունեմ, պետք է թույլ տա, որ ապօրինի շինարարությանը, հողազավթմանը վերջ դրվի: Եթե դուք որոշեք կատարել ձեր շինարարական ծրագրերն օրինական ձևով, մենք կաշխատենք հնարավորինս հեշտացնել ձեր կյանքը»,-հավելեց գլխավոր ճարտարապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am