Ուզբեկստանը եւ Տաջիկստանը ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրեցին
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի եւ Տաջիկստանի նախագահներ Շավկաթ Միրզիյոեւը եւ Էմոմալի Ռահմոնը օգոստոսի 17-ին Տաշքենդում պայմանագիր են ստորագրել երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հաստատման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Նախագահները համապատասխան պայմանագիրն ստորագրել են Կուկսարոյ նստավայրում բարձր մակարդակով անցկացված բանակցությունների արդյունքում: Ուզբեկստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության միջեւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանագրում սահմանվել են երկարաժամկետ հարաբերությունների եւ կայուն գործընկերության հաստատման նպատակները, երկկողմ համագործակցության ռազմավարական ուղղությունները»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Անցկացված բանակցությունների արդյունքներով՝ կողմերը նաեւ ստորագրել են 27 փաստաթուղթ: Տաջիկստանի նախագահն այցով Տաշքենդ Է ժամանել օգոստոսի 17-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում