Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքների քննությունը


ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքների քննությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունը սկսվել է օգոստոսի 9-ին: Շուրջ 8 ժամ տևած նիստից հետո դատավորի որոշմամբ նիստը հետաձգվել էր և կայացվել էր այն օգոստոսի 10-ին, ժամը 14:00-ին շարունակելու որոշում:

Նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ նիստի ընթացքում ելույթ է ունենալու մեղադրական կողմը: Ալումյանը կարծիք հայտնեց, որ դատարանն օգոստոսի 10-ին կավարտի բողոքների քննությունը, սակայն հավելեց, որ որոշումը կարող է այսօր չհրապարակվել: 

ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել նաև Ազգային ժողովի 45 պատգամավորներ, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է միջնորդությունը՝ ընդգծելով, որ ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ