Տարածաշրջանային

Թուրքական երրորդ ատոմակայանը կառուցելու է Չինաստանը

2 րոպեի ընթերցում

Թուրքական երրորդ ատոմակայանը կառուցելու է Չինաստանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում կիրականացնի երրորդ ատոմային Էլեկտրակայանի կառուցման նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնուոմ Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:

«Աքքույու»-ում եւ Սինոպում ատոմակայանների կառուցումից հետո մեր երրորդ նախագիծը կլինի Թրակիայում: Արեւելյան Թրակիայում ատոմակայանը մենք կկառուցենք Չինաստանի հետ»,-նրա խոսքը մեջբերել Է CNN Turk հեռուստաալիքը:

Թուրքայում Չինաստանի կողմից երրորդ ատոմակայանի շինարարութան հավանականությունը ավելի վաղ երկրի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի կողմից քննարկվել Է այս տարվա հունիսին Չինաստան նրա կատարած ուղեւորության ընթացքում: Այդ թեման բանակցություններում արծարծել են նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:

Ներկայում Մերսինում՝ Միջերկրական ծովի ափին, ընթանում Է հանրապետությունում առաջին «Աքքույու» ատոմային Էլեկտրակայանի շինարարությունը, որը կառուցում Է «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան: Սպասվում Է, որ ատոմակայանի առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2023 թվականին:

Երկրորդ ատոմային Էլեկտրակայանը Անկարան պատրաստվում Է կառուցել երկրի հյուսիսի Սինոպ քաղաքում՝ Սեւ ծովի ափին: Sabah թերթի տվյալներով՝ օբյեկտի շինարարությամբ կզբաղվի ֆրանս-ճապոնական կոնսորցիումը: Նախագծի արժեքը գնահատվում Է 22-25 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում