Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի առաջատար բուհերը գերազանցության դիպլոմով ավարտել են 1308 բակալավր և 1077 մագիստրոս

Հայաստանի առաջատար բուհերը գերազանցության դիպլոմով ավարտել են 1308 
բակալավր և 1077 մագիստրոս

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան առաջատար մի քանի բուհերն այս տարի գերազանցության դիպլոմով ավարտել են 1308 բակալավր և 1077 մագիստրոս: Շրջանավարտներից ոմանք աշխատանք են ստացել հենց իրենց բուհերում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին փաստեցին բուհերից:

«Մայր բուհն այս տարի գերազանցության դիպլոմով ավարտել է 1052 շրջանավարտ, իսկ 2764-ը՝ կապույտ՝ սովորական դիպլոմով: Գերազանցության դիպլոմ ստացածներից 624-ը մագիստրոս են, իսկ 428-ը՝ բակալավր: Ամենաշատ կարմիր դիպլոմ ԵՊՀ-ում ստացել են Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետից՝ 147, այնուհետև միջազգային հարաբերությունների՝135 և պատմության ֆակուլտետից՝ 103 շրջանավարտ»,-տեղեկացրին ԵՊՀ-ից:

ԵՊՀ շատ շրջանավարտներ չեն լքել համալսարանը և այնտեղ են մնացել՝ արդեն որպես աշխատակիցներ: 2017-2018 ուսումնական տարում ԵՊՀ-ում աշխատանքի է ընդունվել շուրջ 30 ուսանող՝  որպես տեսուչ, ավագ տեսուչ, մասնագետ, առաջատար մասնագետ, լաբորանտ, ավագ լաբորանտ, լրագրող: Այս տարվա շրջանավարտներից 9-ը շարունակում են աշխատել ԵՊՀ-ում, քանի որ նրանց հետ աշխատանքային պայմանագրերը երկարաձգվել են:

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 1018 բակալավրներից 250-ը ստացել է գերազանցության դիպլոմ, հեռակա ուսուցման համակարգից՝ ընդամենը 2-ը: Գերազանցության դիպլոմ է ստացել նաև 171 մագիստրոս»,-տեղեկացրին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Առկա ուսուցման բակալավրիատում առավել մեծ թվով գերազանցության դիպլոմ ստացել են ֆինանսական ֆակուլտետի շրջանավարտները (87 շրջանավարտ), իսկ առկա ուսուցման մագիստրատուրայում՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները (46 շրջանավարտ)

ՀՊՏՀ-ն ևս իր լավագույն շրջանավարտներին աշխատանքով ապահովելու ավանդույթ է ձևավորել՝ դառնալով գործատու իր իսկ պատրաստած կադրերի համար: Նախորդ տարիներին ՀՊՏՀ տարբեր ստորաբաժանումներում, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքներում ներգրավվել են բուհի շուրջ 3 տասնյակ շրջանավարտներ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ունեցել է 1706 շրջանավարտ՝ ներառյալ մասնաճյուղերը: Նրանցից 468-ը արժանացել են բակալավրի, 173-ը` մագիստրոսի կարմիր դիպլոմի (նախորդ տարի, համապատասխանաբար, 203 և 74):

Հեռակա ուսուցման համակարգում այս տարի 279 ուսանող ստացել են բակալավրի, իսկ 88-ը` մագիստրոսի աստիճան, որոնցից 6-ը արժանացել են բակալավրի, 16-ը` մագիստրոսի գերազանցության դիպլոմի՝ (նախորդ տարի, համապատասխանաբար, 15 և 27):

Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդհանուր շրջանավարտների թիվն այս տարի 2541-ն է: Նրանցից բակալավրիատի 154 և մագիստրատուրայի 93 շրջանավարտներ ստացել են գերազանցության դիպլոմներ: Կարմիր դիպլոմ ստացողնեըը հիմանականում եղել են սկզբնական կրթության, օտար լեզուների ֆակուլտետներից:  Համալսարանից հավաստիացրին՝ աշխատանքի ընդունված շրջանավարտներ ևս եղել են:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am