«Ժառանգություն»-ը պատրաստ է մասնակցել առաջիկա խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է զորակցելու այս կառավարությանը և իր ակտիվ մասնակցությունն է ունենալու առաջիկա գործընթացներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես իրենց («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը,-խմբ.) միասնական ցուցակի առաջարկ եմ արել: Եթե ստացվի, ողջունելի կլինի, իսկ եթե ոչ, ապա «Ժառանգությունը» կորոշի առանձին գնալ, կամ ուրիշ ուժերի հետ»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա հույս հայտնեց, որ նոր ընտրություններով 25 տարվա ընթացքում առաջին անգամ մեր ժողովուրդը կունենա իրեն պատկանող վստահելի, հաշվետու կառավարություն:
Երևանի քաղաքային ընտրություններին կուսակցության մասնակցության վերաբերյալ հարցին Հովհաննիսյանը պատասխանեց, որ քննարկումը կլինի հաջորդ շաբաթ: «Ժառանգությունը բոլորի նման ունեցել է վերելքներ և վայրէջքներ: Եթե ժառանգությունը որոշի դաշինքով կամ առանձին մասնակցել, ինքն անպայման կներկայանա օրենսդիր մարմնում»,-հավելեց կուսակցության առաջնորդը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում