Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանին չեն գոհացրել խորհրդարանական ընտրության արդյունքները

Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանին չեն գոհացրել 
խորհրդարանական ընտրության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններում ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում երկրի նախագահի պաշտոնում է վերընտրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, գործող նախագահն ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը:

Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը:

Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.3 տոկոս:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ն ստացել է 293 պատգամավորական մանդատ, ՀԺԿ-ն՝ 146,  ԺԴԿ-ն՝ 67,  «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 50, «Լավ» կուսակցությունը՝ 44:

Ընտրություններին գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝  87.5 տոկոս:

Նշենք, որ ստացած քվեների արդյունքում Էրդողանի ղեկավարած կուսակցությունը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ պատգամավորական մանդատներ, որպեսզի միայնակ կառավարություն ձևավորի:

Ընտությունների արդյունքների հրապարակումից հետո՝ ուշ երեկոյան Էրդողանն Անկարայում ԱԶԿ գլխավոր գրասենյակի դիմաց ելույթ է ունեցել կողմնակիցների առաջ: Նա շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին, ովքեր շարունակում են իր կողքին մնալ: Արձանագրելով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն այն չեն, ինչն ինքն ակնկալում էր, Էրդողանը նշել է, որ ընտրություններում հաղթանակ է տարել ժողովրդավարությունը: «Մենք ստացանք այն ուղերձը, որը քվեարկության արդյունքում ժողովուրդը տվեց մեր կուսակցությանը: Վստահ եղեք, որ առաջիկա շրջանում վերացնելու ենք բոլոր թերությունները»,- հայտարարել է նախագահը:

Ընդդիմադիր թեկնածու Ինջեն հայտարարել է, որ ընդունում է Էրդողանի հաղթանակը: Նա խոստացել է հրավիրել մամուլի ասուլիս, որի ընթացքում հանդես կգա հայտարարությամբ:

Թուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենա. Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը մեջլիսում են


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]