Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել խորացնել 
համագործակցությունը Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում բարձր է գնահատվել այն հանգամանքը, որ, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, Հայաստանը շարունակում է խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Հունիսի 6-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:  

«Առանձնակի կարևորվեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում։ Այդ մասին հատուկ ընդգծեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի համար հուսալի գործընկեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նահապետյանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենք պատրաստակամ են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն անցկացվել է մայիսի 25-28-ը, Վարշավայում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am