Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

 Instagram-ը շուտով կարող Է թույլ տալ զետեղել մինչեւ 1 ժամ տեւողությամբ տեսահոլովակներ. WSJ


ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram ծառայությունը շուտով կարող Է իր օգտատերերին թույլ տալ զետեղել մինչեւ մեկ ժամ տեւողությամբ տեսահոլովակներ: Հունիսի 5-ին այս մասին Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The Wall Street Journal թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի աղբյուների տվյալներով՝ Facebook-ը, որն Instagram-ի սեփականատերն Է, քննարկում Է տեսահոլովակների տեւողության ավելացման հնարավորությունը, որոնք բեռնում են այդ հավելվածի օգտատերերը: Այս պահին Instagram-ում կարելի Է զետեղել տեսագրություն, որը տեւում Է առավելագույնը մեկ րոպե:

Առայժմ պարզ չԷ, թե մեկժամանոց տեսահոլովակների գրանցման հնարավորությունը կվերաբերի սոսկ Instagram Stories-ին, թե ամբողջ ծառայությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ