Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
2 րոպեի ընթերցում

Ucom-ը ներկայացնում է uPlay Սինեմա նոր բաժանորդագրության ծառայությունը, որը TV ծառայությունից օգտվող բաժանորդներին հնարավորություն է տալիս մեկ ֆիքսված ամսավճարի դիմաց օգտվել հայտնի ֆիլմերի լայն գրադարանից՝ առանց յուրաքանչյուր ֆիլմի համար առանձին վճարում կատարելու։
uPlay Սինեմա փաթեթն ստեղծվել է այն օգտատերերի համար, որոնք նախընտրում են մեկ բաժանորդագրությամբ ստանալ ֆիլմերի լայն ընտրանի դիտելու և ամբողջ ընտանիքի համար հետաքրքիր ժամանց կազմակերպելու հնարավորություն։
Ծառայության ամսավճարը 1500 դրամ է, իսկ Unity բաժանորդների համար գործում է հատուկ արժեք՝ 750 դրամ։ Միևնույն ժամանակ, Unity 16000 և Unity 20000 սակագնային պլանների բաժանորդները uPlay Սինեմա ծառայությունից կարող են օգտվել անվճար։
«Մենք շարունակաբար զարգացնում ենք Ucom-ի թվային էկոհամակարգը՝ հաճախորդներին առաջարկելով ոչ միայն որակյալ կապ, այլև ժամանակակից և հարմարավետ ժամանցային ծառայություններ՝ մեկ էկոհամակարգում։ uPlay Սինեմա-ն ստեղծվել է այն գաղափարի շուրջ, որ բազմազան ֆիլմերի դիտումը դառնա պարզ ու հասանելի։ Այս ծառայությամբ մեր բաժանորդները մեկ ամսավճարով ստանում են հարուստ և բազմաժանր ֆիլմադարան և առավել ազատ ընտրության հնարավորություն», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
uPlay Սինեմա-ի ակտիվացումը կատարվում է անմիջապես TV միջավայրից՝ հեռակառավարման վահանակի միջոցով՝ ապահովելով արագ և հարմարավետ օգտագործման փորձառություն։