Հիանալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ. Թրամփը հայ աստղի հետ քննարկել է բանտային համակարգի բարեփոխումների հարցը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 30-ին Սպիտակ տան Օվալաձեւ սենյակում ընդունել Է ամերիկահայ ֆոտոմոդել, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին՝ քննարկելու բանտային համակարգի բարեփոխումների, ինչպես նաեւ 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը, որը ցմահ բանտարկության պատիժ Է կրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանդիպման մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ում: Տեղադրելով Քարդաշյանի հետ լուսանկարը՝ նա գրել է. «Այսօր հիանալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, խոսեցինք բանտային համակարգի բարեփոխումների եւ դատավճիռների կայացման մասին»,- գրել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Great meeting with @KimKardashian today, talked about prison reform and sentencing. pic.twitter.com/uOy4UJ41JF
— Donald J. Trump (@realDonaldTrump) 30 мая 2018 г.
Հանդիպումից հետո թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել նաև Քարդաշյանը՝ նշելով. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին ինձ ընձեռած ժամանակի համար: Հուսով ենք, որ Նախագահը ներում կշնորհի Էլիս Մերի Ջոնսոնին, ով ցմահ ազատազրկման է դատապարտված առաջին անգամ, թմրամիջոցների ոչ բռնի չարաշահման համար: Մենք լավատես ենք տիկին Ջոնսոնի ապագայի հարցում և հուսով, որ նա և նրա նման շատերն իրենց կյանքում երկրորդ հնարավորություն կունենան»:
I would like to thank President Trump for his time this afternoon. It is our hope that the President will grant clemency to Ms. Alice Marie Johnson who is serving a life sentence for a first-time, non-violent drug offense.
— Kim Kardashian West (@KimKardashian) 31 мая 2018 г.