Չիլիում 14 քահանայի են ծառայությունից հեռացրել մանկապղծության կասկածների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի Ռանկագուա քաղաքի թեմը ծառայությունից հեռացրել Է 14 քահանաների, որոնց կասկածում են անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, թեմը հայտնել Է մայիսի 22-ին:
«Իրենց քահանայական ծառայությունից հեռացվել են 14 քահանաներ: Դա նշանակում Է, որ հայտնի Է դարձել, հիմնականում, զանգվածային լրատվամիջոցների տրամադրած տվյալներից, որ այդ քահանաները կատարել են արարքներ, որոնք կարող են հանցագործություններ լինել ինչպես քաղաքացիական, այնպես Էլ կանոնական ոլորտում»,- ասված Է փաստաթղթում: Դրանում թեմը նաեւ նշում Է, որ ավելի վաղ արդեն դիմել Է դատախազություն:
Անցյալ շաբաթ Չիլիի «Տրեսե» հեռուստաալիքը հրապարակել Է իր հետաքննության արդյունքները, որի ընթացքում լրագրողները պարզել են, որ Ռանկագուայում մի քանի քահանաներ անպատշաճ նամակագրություն են վարել անչափահասների հետ եւ կարող Էին սեռական բնույթի արարքներ կատարել երեխաների ու դեռահասների նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում