Էկվադորը պատրաստ Է Մեծ Բրիտանիայի հետ երկխոսել Ասանժի ճակատագրի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորը պատրաստ Է Մեծ Բրիտանիայի հետ երկխոսություն սկսել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ճակատագրի վերաբերյալ, որը թաքնվում Է Լոնդոնում երկրի դեսպանատանը, բայց մարդու իրավունքների պաշտպանության պայմանով: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆեռնանդա Էսպինոսան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ կցանկանայինք լուծում գտնել Ասանժի համար՝ նրա դժվարին վիճակը կարգավորելու նպատակով: Անշուշտ, հիմնական գործոնը մարդու, այսինքն՝ Ասանժի իրավունքների պաշտպանությունն Է»,- հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով ՌԴ-ի արտգործնախարարության Դիվանագիտական ակադեմիայում:
Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ Էկվադորի կառավարությունը շուրջ հինգ միլիոն դոլար Է ծախսել Ասանժի անվտանգության ապահովման համար: Ասանժը 2012 թվականից գտնվում Է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Այն ժամանակ նա դիմել Էր Էկվադորի իշխանություններին՝ քաղաքական ապաստանի խնդրանքով՝ WikiLeaks-ում իր գործունեության կապակցությամբ Շվեդիայի իշխանությունների կողմից ԱՄՆ արտահանձնման երկյուղների պատճառով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում