Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու 
առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկագրին ՀՀ նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ձեր բազմամյա պետական գործունեությունը, հարուստ քաղաքական փորձն ու ի շահ Ռուսաստանի բարգավաճման և այդ երկրի քաղաքացիների բարօրության՝ նախանշված նպատակներին հասնելու հետևողականությունն արժանացրել են Ձեզ բարձր հեղինակության և հայրենակիցների խորը հարգանքին:

Այսօր ցանկանում եմ հատուկ ընդգծել անձամբ Ձեր հսկայական ավանդը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում՝ միջպետական փոխգործակցության ողջ սպեկտրով, այդ թվում և համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմա-տեխնիկական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը և հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցում:

Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջ առողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական գործունեությունում, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]