Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարների խմբի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց Քաթարից և Չինաստանից 
ժամանած գործարարների խմբի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունեց Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարների խմբի, որոնց մեջ Barwa Bank-ի նախագահ Շեյխ Մոհամմեդ Համադ Ալ-Թանին/Sheikh Mohammed Hamad J.J. Al-Thani, PowerChina միջազգային խմբի նախագահ Սոն Դոնշենին/Song Dongsheng, Redco International W.L.L. գործադիր տնօրեն Սաիֆ-ուր-Ռեհման Խանին/Saif-Ur-Rehman Khan և ուրիշների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, Հանրապետության նախագահը ներկայացրեց Հայաստանի ներդրումային գրավչությունը մի շարք ոլորտներում, ինչպես նաև նպաստավոր դիրքը Եվրասիական շուկայի և Ծոցի երկրների միջև:

Քննարկվեցին էներգետիկայի, բանկային և տուրիզմի ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունները: Հանրապետության նախագահը վստահեցրեց, որ Հայաստանում առկա են ներդրումների համար ամուր երաշխիքներ, իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներն ավելի լայն հնարավորություններ կբացեն օտարերկրյա գործարարների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am