Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վրաստանը եւ Իսրայելն անցնում են ռազմական համագործակցության նոր մակարդակի

Վրաստանը եւ Իսրայելն անցնում են ռազմական համագործակցության նոր մակարդակի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թել Ավիվում Վրաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիան եւ Ավիգդոր Լիբերմանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում Է պաշտպանության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության խորացում:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է Sputnik-ը, ասված Է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իզորիան պաշտոնական այցով Թել Ավիվ Է մեկնել մայիսի 1-ին: Նա արդեն բանակցություններ Է վարել իսրայելացի պաշտոնակցի հետ, ինչպես նաեւ այցելել Է Իսրայելի Ազգային անվտանգության հետազոտության ինստիտուտ (INSS): Այցի շրջանակներում Իզորիան պատրաստվում Է հանդիպել Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մեիր Բեն Շաբաթի հետ, ինչպես նաեւ Երուսաղեմում այցելել Հոլոքոստի զոհերի թանգարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]