Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիական ռազմական օբյեկտները ենթարկվել են հրթիռային գրոհի

Սիրիական ռազմական օբյեկտները ենթարկվել են հրթիռային գրոհի

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համա եւ Հալեպ քաղաքների արվարձաններում տեղակայված սիրիական ռազմական օբյեկտները ենթարկվել են հրթիռային գրոհի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը՝ հղում անելով աղբյուրի:

ՌԻԱ Նովոստիի տեղեկատվության համաձայն՝ զինապահեստը, որին հարված Է հասցվել, գտնվում Է Էն Նայրաբ օդանավակայանի եւ Էլ Մալիքիայի միջեւ: Համայի արվարարձանում գտնվող զինապահեստին հարվածից խոշոր հրդեհ Է բռնկել: Directorate 4 Telegram-ալիքում, որն զբաղվում Է Մերձավոր Արեւելքի իրադրության մոնիթորինգով, ասված Է, որ սիրիական բանակի 47-րդ բրիգադի բազային հարված են հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am