Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գարո Փայլանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին

Գարո Փայլանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել քաղաքացիություն շնորհել 
ցեղասպանության զոհերի ժառանգներին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից  (HDP) հայազգի պատգամավոր Գարո Թայլանը օրինագիծ է ներկայացրել ԹԱՄԺ և դիմելով Թուրքիայի իշխանություններին և կոչ արել նախ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին: 

Այս մասին,  ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը: 

Գարո Փայլանի կողմից Թուրքիայի ազգային մեծ ժողով ներկայացված օրինագծում մի քանի անգամ շեշտված է ցեղասպանություն եզրույթը: 

Օրինագծում Փայլանը ցեղասպանության ճանաչումից և զոհերի ժառանգներին քաղաքացիություն շնորհելուց բացի պահանջել է դադարեցնել հասարակական վայրերը ցեղասպանության հանցագործների անուններով կոչելու պրակտիկան: 

Փայլանը միջազգային ասպարեզից օրինակներ է բերել, երբ երկրներն առերեսվել են իրենց կատարած ոճրագործության հետ և քաղաքացիություն շնորհել տուժածների ժառանգներին: 

«Օրինակ` Արգենտինան, որը երկար տարիներ հերքում էր իր կատարածը ի վերջո ընդունեց: Պորտուգալիան, Իսպանիան և մի շարք այլ երկրներ քաղաքացիություն շնորհեցին նախկինում այդ երկրներից արտաքսված հրեաներին»,- օրինակներ բերելով Թուրքիայի իշխանություններին է դիմել Փայլանը: 

«Ցեղասպանությունից անցել է 103 տարի և այդ տարիների ընթացքում ողջ մնացած հայերը պայքարել են արդարության վերականգնման համար: Ցեղասպանությունից տուժած միլիոնավոր հայեր մահացել են առանց վայելելու արդարության հասնելու զգացումը: Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի հենց Թուրքիայի մեջլիսում և երբ դա տեղի ունենա այդ թեման կդադարի քննարկվել այլ խորհրդարաններում»,-խոսքում նշել է հայազգի պատգամավորը:


 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]