Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հավաքների մասնակիցները փորձում են կաթվածահար անել Երևան-Աբովյան ավտոմայրուղու երթևեկությունը

 Հավաքների մասնակիցները փորձում են կաթվածահար անել Երևան-Աբովյան ավտոմայրուղու երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքների մասնակիցները փորձում են կաթվածահար անել Երևան-Աբովյան ավտոմայրուղու երթևեկությունը՝ դեպի Աբովյան, նաև հակառակ ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը մեծ ուժերով փորձում է կանխել պարբերաբար ճանապարհներին կայանել փորձող մեքենաների վարորդներին: Մայրուղու այդ հատվածում անգամ ավտովթար է եղել:

Այդ հատվածից նաև անձանց են բերման ենթարկում: Քաղաքացիական հագուստով երեք անձ քաղաքացիական մեքենայով բերման է ենթարկել մեկ երիտասարդի: «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը ֆիքսել է այդ անձանց և նրանց ավտոմեքենայի համարները:

Այդ հատվածից բերման է ենթարկվել լրագրող Տիրայր Մուրադյանը, ով ապրիլի 19-ին բռնության էր ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից:  

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ ապրիլի 20-ի առավոտյան Երևանում երթը սկսեց Գյուլբենկյան փողոցից: Նրա խորհրդով մի խումբ անձինք իրենց ավտոմեքենաներով փակել էին ճանապարհը: Ոստիկանության աշխատակիցները հատուկ քարշակի միջոցով փորձեցին մի ավտոմեքենա հեռացնել ավտոճանապարհից: Տեսնելով դա՝ Փաշինյանը կոչ արեց հավաքվածներին վազել և շրջափակել քարշակը՝ թույլ չտալով, որ ավտոմեքենան այդտեղից դուրս գա: Արդյունքում դեպքի վայր վազեցին զգալի թվով ոստիկաններ, իրադրությունը լարվեց, սակայն որևէ բախում կողմերի միջև տեղի չունեցավ: Փաշինյանը կոչ արեց իր կողմնակիցներին փակել ճանապարհները քաղաքի տարբեր հատվածներում: Գյուլբենկյան եկավ նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով հետաքրքրվեց նրանց ծրագրերի մասին: Օսիպյանը հիշեցրեց, որ հավաքի մասնակիցները պարտավոր են իրենց ծրագրերի մասին տեղյակ պահել ոստիկանությանը:Փաշինյանը և կողմնակիցները որոշեցին Գյուլբենկյանից դուրս գալ և շարունակել քայլերթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]