Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Գևորգ Հարությունյանը Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» 2018-ում

Գևորգ Հարությունյանը Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» 2018-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «X Factor», «Դեպի Եվրատեսիլ» և այլ երաժշտական նախագծերից հայտնի երգիչ Գևորգ Հարությունյանը Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» 2018 միջազգային երաժշտական մրցույթում: Այն կանցկացվի  սեպտեմբերի 4-9-ը՝ Սոչիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգիչն այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Նա գրել է. «Հայաստանը «Նոր ալիքում» կներկայացնեմ ես»:

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթն անցկացվում է 2002 թվականից: Մրցույթի գաղափարը պատկանում է կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: Մրցույթը հնարավորություն է տալիս բացահայտել նոր արտիստների անուններ: «Նոր ալիք»-ից հանրության լայն շրջանակին հայտնի են դարձել այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարևը, Իրինա Դուբցովան, Պոլինա Գագարինան և այլք:

Տարբեր տարիների Հայաստանն այս մրցույթում ներկայացրել են Էմմին, «Հայեր» խումբը, Արման Գրիգորյանը, Ռազմիկ Ամյանը, Մհերը, Էրիկը, Սուրեն Առուստամյանը, Մերի Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Սյուզաննա Մելքոնյանը, իսկ  2010-ին մրցույթում հաղթել է Սոնա Շահգելդյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ