Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ 
կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ բավականին արդյունավետ հանդիպում ունեցանք: Մտքերով փոխանակվեցինք ներքին և արտաքին զարգացումների, հնարավորություն ունեցանք քննարկելու Բահչելիի առաջարկը՝ երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Որոշում կայացրեցինք հունիսի 24-ին ընտրություններ անցկացնելու մասին: Բարձրագույն ընտրական հանձնաժողովն անմիջապես կսկսի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն իր խոսքում նշել է, թե 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը:

Թուրքիայում 2017 թվականի ապրիլին իրականացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով երկիրն առաջիկա ընտրություններից հետո անցում էր կատարելու նախագահական կառավարման համակարգի: Ընտրությունների անցկացումը նախատեսված էր 2019 թվականի նոյեմբերին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ