Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ. կողմ քվեարկեց 77 պատգամավոր

Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ. կողմ քվեարկեց 77 պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրա օգտին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ` 17:

Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

Ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]