Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ունենք հավաստիացումներ, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ համաձայնագրում կպահպանի ԼՂ հակամարտության կարգավորման միասնական սկզբունքները. փոխնախարար

Ունենք հավաստիացումներ, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ համաձայնագրում կպահպանի 
ԼՂ հակամարտության կարգավորման միասնական սկզբունքները. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի հավաստիացումներ, որ Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև բանակցվող շրջանակային համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրոպական Միությունը կպահպանի միասնական հայտարարված դիրքորոշումը: Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանը, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: «Սա շատ կարևոր է հակամարտության կարգավորման գործընթացը լավագույնս ապահովելու առումով: Մենք ունենք հավաստիացումներ, որ ԵՄ-ն կպահպանի իր հայտարարած մոտեցումը: Հուսանք, որ դրա ականատեսը կլինենք շուտով: Ես չէի ցանկանա կանխատեսումներ անել, թե ինչ տեսք կունենա այդ համաձայնագիրը, սակայն հույս ունենք, որ ԵՄ մեր գործընկերները սկզբունքային մոտեցում կցուցաբերեն այս հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նազարյանը:

Նա հավելեց, թե միջազգային բանակցային պրակտիկան հուշում է, որ այդ քննարկումները փակ ռեժիմով են լինում: Սակայն, շեշտեց նա, իրենք տեղյակ են, որ շրջանակային համաձայնագրի շուրջ ԵՄ-Ադրբեջան բանակցություններում քննարկվում է նաև ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը: Կարեն Նազարյանը նկատեց՝ հայկական կողմը բազմիցս շեշտել է ԵՄ գործընկերների կողմից սկզբունքային և միասնական հայտարարված դիրքորոշումը պահպանելու անհրաժեշտության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]