Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀԿ անդամները նպատակահարմար են համարում վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրումը. Արման Սահակյան

ՀՀԿ անդամները նպատակահարմար են համարում վարչապետի պաշտոնում Սերժ 
Սարգսյանի առաջադրումը. Արման Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները նպատակահարմար են համարում վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում իր կարծիքը  հայտնեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Մեր մեծ խնդիրը մնում է այն, որ մենք չենք ուզում տեսնել լավը և փորձում ենք խոսել միայն վատի մասին»,-ասաց Արման Սահակյանը:

Հարցին, թե նա անձամբ վերջին 10 տարվա ընթացքում ի՞նչ կարեւոր ձեռքբերում կմատնանշի, Արման Սահակյանն ասաց. «Ամենակարեւոր ձեռքբերումը մեր սահմանների անառիկությունն է: Դուք համաձա՞յն չեք, դա բավարա՞ր չէ»:

Արման Սահակյանի դիտարկմամբ՝ 2009 թվականից Հայաստանը լուրջ ու մեծ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել արտաքին մարտահրավերների պատճառով, մինչդեռ մի շարք խնդիրներ ինչ-որ չափով հնարավոր է եղել զսպել:

«ՀՀ կառավարությունը վերջերս տնտեսական աճի մասին խոսեց: Ես իմ գործառույթների տիրույթում կարող եմ վստահեցնել, որ 2019 թվականից սկսած, եթե չլինեն նորից խոչընդոտներ ու մարտահրավերներ՝ կապված համաշխարհային տնտեսական զարգացումների հետ, հավատացնում եմ՝ մեր ժողովուրդը աճը կզգա իր մաշկի վրա»,-եզրափակեց:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կավարտի պաշտոնավարումը: Հայաստանը կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի: Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովը կընտրի նոր վարչապետի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]