Պաշտոնական

Լյուքսեմբուրգը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման գործում. Արմեն Սարգսյանն ընդունել է Ժան Ասելբորնին

1 րոպեի ընթերցում

Լյուքսեմբուրգը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման գործում. Արմեն Սարգսյանն ընդունել է Ժան Ասելբորնին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 27-ին հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, նախարար Ասելբորնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով եւ մաղթել հաջողություններ:

Նա վստահեցրել է իր երկրի շահագրգռությունը Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման գործում։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, որի համատեքստում կարեւորել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ստեղծվող հնարավորությունները։Խոսվել է նաեւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ: Արմեն Սարգսյանը Հայաստանի համար ուսանելի է համարել Լյուքսեմբուրգի մեծ փորձը բանկային, ֆինանսական եւ ապահովագրական ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում