Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն արտաքսում Է ռուս 60 դիվանագետների եւ փակում Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը

ԱՄՆ-ն արտաքսում Է ռուս 60 դիվանագետների եւ փակում Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում Է ընդունել երկրից արտաքսել ռուս 60 դիվանագետների եւ փակել Սիեթլում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, այս միջոցները ձեռնարկվել են Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ:

Նշվում Է, որ արտաքսվող դիվանագետները պետք Է մեկ շաբաթվա ընթացքում լքեն ԱՄՆ-ի տարածքը: Իր հերթին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մարտի 26-ին հայտնել Է, որ իր երկիրը Սոլսբերիի միջադեպի կապակցությամբ արտաքսում Է 13 ռուս դիվանագետների: Ռուսաստանի նկատմամբ համանման միջոցառումների մասին արդեն հայտարարել են Գերմանիան, Ֆրանսիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան:

Անցած շաբաթվա վերջին The Times թերթը հայտնել Էր, որ, իր տվյալներով, մինչեւ քսան երկիր պատրաստ Է հայտարարել վերը նշված գործի կապակցությամբ ռուս դիվանագետների արտաքսման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am