Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ֆրանսիան կարող Է ԱՄՆ-ի հետ համատեղ Սիրիայում հարվածներ հասցնել քիմզենքի պահեստներին

Ֆրանսիան կարող Է ԱՄՆ-ի հետ համատեղ Սիրիայում հարվածներ հասցնել քիմզենքի պահեստներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կարող ԱՄՆ-ի հետ համատեղ Սիրիայում իրականացնել քիմիական զենքի պահեստներին հարվածներ հասցնելու գործողություն, եթե ապացուցվի այդ զենքի օգտագործումը: Մարտի 16-ին Europe1 ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ֆրանսուա Լեկուենտրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միանգամայն ակնհայտ Է, որ նման հարվածները կհասցվեն ԱՄՆ-ի հետ համատեղ: Նա Ֆրանսիայի կարեւորագույն ռազմավարական գործընկերն Է, որի հետ գոյություն ունեն համերաշխության սերտ կապեր»,- հայտարարել Է գեներալը:

Ըստ որում գեներալը հրաժարվել Է տվյալներ հայտնել նման գործողության նախապատրաստման եւ բնույթի կամ դրանում ներգրավվող ստորաբաժանումների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am