Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն նորմալ է համարում «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» ՀԿ-ի ստեղծումը

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն նորմալ է համարում «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» ՀԿ-ի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անհրաժեշտ չի համարել մեկնաբանել ադրբեջանական լրատվամիջոցի հարցն այն մասին, որ ՌԴ-ում ստեղծվել է «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» հասարակական կազմակերպությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զախարովան խոսեց ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Ռուսաստան-Արցախ բարեկամության միության» ստեղծման վերաբերյալ մեկնաբանություն անելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Մեզ մոտ գործում են ամենատարբեր հասարակական կազմակերպություններ: Կարևորը, որ դա չհակասի ՌԴ օրենսդրությանը»,- նշեց Զախարովան:

Ռուսաստանում ստեղծված «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» հասարակական կազմակերպության նպատակն է նպաստել Ռուսաստանի և Արցախի ժողովուրդների միջև երկխոսության զարգացմանը: Գործունեության հիմնական ոլորտներն են՝ ռուս-արցախյան բազմակողմանի համագործակցության զարգացումն ու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ամրապնդումը, բազմազգ ռուսական հասարակությանը հայերի բազմադարյա պատմության հետ ծանոթացնելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում