Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» պանթեոն

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ մարտի 5-ին Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը պանթեոնում նաև ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, որից հետո ներկա է գտնվել Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ անցկացվող պատանի երկրապահների օրհնության կարգին: 



Նախագահ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ծիծեռնակաբերդի բարձունքում և զուգահեռաբար բոլոր մարզերում այսօր կայանալիք «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների հանդիսավոր երդման կապակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների երդման առթիվ

Երկրապահ կամավորականների միության հարգարժա՛ն անդամներ և հյուրեր,

«Պատանի երկրապահ» կառույցի սիրելի՛ նորագիր անդամներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հանդիսավոր երդման կապակցությամբ:

Արդեն ավանդական դարձած այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք: 

Այս արարողությունը տեղի է ունենում մարտի 5-ին՝ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան խորհրդանշական օրը: Հավատում եմ, որ դուք հավատարմորեն շարունակելու եք Սպարապետի հայրենասիրական մեծ գործը և Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները:
Մաղթում եմ բոլորիդ, որ հպարտությամբ և պատվով կրեք «Պատանի երկրապահ» անունը, որն առաջին հերթին պատասխանատվություն և պարտականություն է: Մաղթում եմ, որ ձեր պատանեկան ուժն ու եռանդը ծառայեցնեք հայրենանվեր գործերի և արձանագրեք նորանոր հաջողություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]