«Ալաշկերտ»-ը խզել է պայմանագիրը Միլիան Յաբլանի հետ
11:44, 1 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը փոփոխություններ են տեղի ունեցել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս ձմեռ «Ալաշկերտ»-ի կազմը համալրած երեք ֆուտբոլիստներ` Մոնտենեգրոն ներկայացնող դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը, ինչպես նաև` բրազիլացի ֆուտբոլիստներ Ալան Պիրեսն ու Օդաիլսոնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղան Երևանի «Արարատ»-ում:
Միևնույն ժամանակ, «Ալաշկերտ»-ի ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Միլիան Յաբլանի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում