Քաղաքականություն

Լիբանանը Հայաստանի կողքին է իր ժողովրդի խաղաղության իրավունքները պաշտպանելիս. նախագահ Աուն

1 րոպեի ընթերցում

Լիբանանը Հայաստանի կողքին է իր ժողովրդի խաղաղության իրավունքները պաշտպանելիս. նախագահ Աուն

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանը կանգնած է Հայաստանի կողքին` իր ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության և բարգավաճման բնական իրավունքները պաշտպանելու գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ նախագահական նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը: Նա իր երախտագիտությունը հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին միջազգային ատյաններում Լիբանանի կողքին գտնվելու համար:

Նախագահ Աունը գոհունակությամբ փաստեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում: Բարձրաստիճան հյուրը երկու ժողովուրդների ու պետությունների ամուր ու հաստատուն կապերի գործում կարևորեց լիբանանահայ համայնքի դերակատարությունը: «Այսօր այդ ներկայացուցիչներից շատերն ուղեկցում են ինձ, նրանք մեծ գնահատանքի են արժանացել լիբանանյան հասարակության կողմից` երկրի սոցիալական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ասպարեզներում իրենց դերակատարման համար»,-ընդգծեց Միշել Աունը:

Միշել Աունը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 21-ին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում