Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ճապոնիայում ստեղծված Էլաստիկ դիսփլեյը կարելի Է ամրացնել մարմնին

Ճապոնիայում ստեղծված Էլաստիկ դիսփլեյը կարելի Է ամրացնել մարմնին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի համալսարանի մի խումբ գիտնականներ մշակել են գերբարակ Էլաստիկ լուսադիոդային դիսփլեյ, որը կարելի Է սոսնձել մարդու մաշկի վրա: Փետրվարի 19-ին այս մասին հայտնել Է Ճապոնիայի NHK հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը 1 միլիմետր հաստությամբ եւ միկրոդիոդներից բաղկացած Էկրանը 6 x 10 սանտիմետր չափով ծեփասպեղանի Է հիշեցնում: Ինչպես պնդում Է հետազոտողների խումբը, դիսփլեյը ոչ մի անհարմարություն չի ստեղծում մարդու համար, նույնիսկ եթե այն փակցվի մարմնի շարժվող հատվածի, օրինակ՝ ափի ներսի կողմի վրա: Այդ Էկրանի վրա կարելի Է ընթերցել տեքստային հաղորդագրություններ եւ նունիսկ տեսագրություն դիտել:

Հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Տակաո Սոմեյայի խոսքով՝ նման դիսփլեյների զանգվածային ներդրումը կօգնի բարելավել բոլոր տարիքի մարդկանց առօրյա կյանքի որակը, քանի որ զգալի չափով կպարզեցնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am