1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բուլղարիայի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

 Բուլղարիայի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց 
ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բուլղարիայի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ:

Բուլղարիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել տիկնոջ հետ: Նրանց ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Բուլղարիայի նախագահը տիկնոջ հետ շրջայց կատարեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Ցեղասպանության մասին վկայող նյութերին, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:

«Առաջին անգամ այցելելով հուշահամալիր` ես աղոթում եմ բոլոր անմեղ հայերի համար, որոնք զոհ են գնացել 1915-1922թթ. ընթացքում Օսմանյան Կայսրությունում կազմակերպված զանգվածային կոտորածներին: Ես ցնցված եմ ողբերգությամբ և հայերի մարդկային տառապանքներից, ովքեր զոհ են դարձել` պաշտպանելով իրենց ազգային համոզմունքներն ու ժառանգությունը: Ինձ խորապես անհանգստացնում է այն, որ այդ հայերը և նրանց ընտանիքները, ովքեր պայքարել են ապրելու համար, ստիպված են եղել հանգրվան գտնել այլ երկրներում: Ես հպարտ եմ, որ այդ բարդ ժամանակահատվածում Բուլղարիայում հաստատված և այն իրենց երկրորդ հայրենիք համարող հայերի սերունդները կողք կողքի ապրում են իրենց բուլղարացի համաքաղաքացիների հետ»,- հուշամատյանում գրել է Բուլղարիայի նախագահը:

Այնուհետև Ռումեն Ռադևը եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող հիշատակի ծառուղում:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]