Կորեայի Հանրապետության նախագահը կհանդիպի ԿԺԴՀ-ի պաշտոնական պատվիրակության հետ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը փետրվարի 10-ին հանդիպում կունենա ԿԺԴՀ-ի պաշտոնական պատվիրակության հետ, որը կժամանի Փհենչհան՝ մասնակցելու ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտնել Է Yonhap News գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական պետության ղեկավարի վարչակազմը: «Նախագահ Մունը պլանավորում Է ԿԺԴՀ-ի պատվիրակության հետ հանդիպում անցկացնել եւ պաշտոնական նախաճաշ կազմակերպել փետրվարի 10-ին»,-հայտարարել Է վարչակազմի ներկայացուցիչը:
ԿԺԴՀ-ի պատվիրակությունը Փհենչհանի Օլիմպիական խաղերին կժամանի փետրվարի 9-ին: Այդ մասին փետրվարի 7-ին տեղեկացրել Է Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը: Նրա կազմում կընգրկվի ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որն զբաղեցնում Է Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի պետի տեղակալի պաշտոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում