Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական սուտ տեղեկատվությունը

Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական սուտ 
տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական սուտ տեղեկությունը՝ հայկական կողմի դիվերսիոն փորձի և վիրավորներ ունենալու մասին:

«Գրվածը չի համապատասխանում իրականությանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՊԲ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ պարտադիր չէ մշտապես խոսքով պատասխանել հակառակորդի ասածներին:

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս ապատեղակատվություն է որակում ադրբեջանական կողմի տարածածը:

Ադրբեջանի ապատեղեկատվությունը միտված է կոծկելու հրադադարի խախտման հերթական դեպքը, որին զոհ է գնացել Արցախի պաշտպանության բանակի զինծառայող: «2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ»,-տեղեկացնում են ՊԲ-ից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]