Քաղաքականություն

ՀՅԴ-ն ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանելու պատճառ չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ՀՅԴ-ն ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանելու պատճառ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանելու որևէ պատճառ չի տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ես չեմ տեսնում պատճառ, որ բացարկ հայտնենք այս անձին: Այն բոլոր խնդիրները, որոնք մենք կարևորում ենք նոր Հայաստանի համար, համահունչ են Արմեն Սարգսյանի մոտեցումների հետ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռուստամյանը։

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը հավելեց, որ իրենք վերջնական որոշում դեռ չունեն և սպասում են Արմեն Սարգսյանի որոշմանը: «Քանի դեռ Արմեն Սարգսյանը վերջնական որոշում չի կայացրել, իսկ մենք սպասում ենք նրա որոշմանը, մենք ինքներս էլ վերջնական որոշում չունենք: Ամեն դեպքում, ես չեմ տեսնում պատճառ, որ բացարկ հայտնենք այս անձին: Այն բոլոր խնդիրները, որոնք մենք կարևորում ենք նոր Հայաստանի համար, համահունչ են Արմեն Սարգսյանի մոտեցումների հետ», - ասաց Արմեն Ռուստամյանը։

Անդրադառնալով կարծիքներին, որ ՀՀ նախագահն այլևս շատ պարտավորություններ չի ունենալու և պաշտոնը ձևական բնույթ է կրելու, Ռուստամյանն ասաց. «Մեզ օդ ու ջրի պես պետք է անաչառ և անկողմնակալ անձնավորություն, ով կլինի Սահմանադրության երաշխավորը, կհետևի, որ Սահմանադրությանը չհակասեն օրենքներն ու որոշումները: Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը լավ է պատկերացնում այս խնդիրները»։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում