100-ից ավելի խաղաղ բնակիչներ են զոհվել Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողության սկսվելուց ի վեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 104 խաղաղ բնակիչներ են զոհվել, եւս 156 մարդ վերքեր ստացել Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 1-ին Twitter-ում հայտնել Է Kurdistan 24 հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆրինի հոսպիտալի տվյալներին: «Աֆրինի հոսպիտալի տվյալներով, Աֆրինում թուրքական հարձակման 13 օրվա ընթացքում զոհվել Է 104 խաղաղ բնակիչ, եւս 156 հոգի վերքեր են ստացել»,-ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը-